Այսօր ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ. Սերժ Սարգսյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Զագրեբում (Խորվաթիայի Հանրապետություն) ընթացող Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին, որտեղ հանդես է եկել ելույթով:

 

Իր ելույթում Սերժ Սարգսյանը խոսել է 2018 թվականին ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխության մասին: «Իմ երկրում իշխանափոխությունը տեղի ունեցավ բացառապես խաղաղ ճանապարհով: Նպատակս մեկն էր` թույլ չտալ, որ մարդկային զոհեր լինեն ու պետությունը զերծ պահել վտանգավոր ցնցումներից: Հեղափոխության անվան տակ իշխանության եկածները 1,5 տարվա ընթացքում որևէ հեղափոխական փոփոխություն կամ երկրի արտաքին ու ներքին օրակարգերի հեղափոխական բեկում չեն արել: 

 

Ավելին երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում: Չի գործում իշխանությունների տարանջատման ու հավասարակշռության սկզբունքը:  Ակնհայտ խախտված է դատական իշխանության անկախությունը: Իրականացվում են քաղաքական հետապնդումները: Պարբերական է դարձել ակտիվիստների ու ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ ագրեսիվ գործողությունները, անհանդուրժողականությունը: Ատելության խոսքը հասել է մտահոգիչ չափերի: Անցյալ տարի ես հեռացա, որպեսզի իմ ժողովուրդը փորձի ավելի լավ պետությու կառուցել: Այսօր ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ: Հիմա ես այստեղ եմ բարձրաձայնելու այդ մտահոգությունները, պաշտպանելու այն հավատն ու ակնկալիքները, որոնք ունեցել են հազարավոր մարդիկ տեղի ունեցած իշխանափոխության ընթացքում: Այո, ՀՀ-ում կատարվածի մեջ կար նաև մեր մեղքը: Վստահեցնում եմ, որ մեզ համար առաջնային ու կենսական է եղել անվտանգության ու խաղաղության հարցերը ու դրա պատճառով միգուցե որոշ հարցեր ստորադասվել եմ»,- իր ելույթում նշեց Սերժ Սարգսյանը: 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ