Հերթական խայտառակ պարտությունն Իտալիայից

Մինչև 21 տարեկանների Եվրոպայի 2021 թվականի առաջնության ընտրական փուլի հերթական տուրում Հայաստանի երիտասարդական թիմը մրցեց Իտալիայի ընտրանու հետ: Խաղը կայացավ Կատանիայում և ավարտվեց իտալացիների հաղթանակով: Մեր երիտասարդների արդյունքը, ըստ էության, շատ չտարբերվեց գլխավոր հավաքականի նախորդ օրվա արդյունքից: Երիտասարդների պարտության հաշիվը մի քիչ ավելի համեստ էր՝ 0-6:

 

Հայաստանի երիտասարդական հավաքականն ունի 3 միավոր և գտնվում է մրցաշարայի աղյուսակի նախավերջին՝ 5-րդ տեղում: Հաջորդ հանդիպումը մեր Մ21 հավաքականը կանցկացնի մարտի 26-ին, Երևանում՝ ընդունելով Շվեդիայի Մ21 հավաքականին, իսկ մարտի 31-ին Հայաստանի Մ21 հավաքականը դարձյալ սեփական հարկի տակ կմրցի Իսլանդիայի իր հասակակիցների հետ:

Քաղաքականություն

Պատահարներ