Հեռուստաաշտարակի հետնամասում հրդեհ է բռնկվել

Նոյեմբերի 20-ին, ժամը 10:56-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի հեռուստաաշտարակի հետնամասում այրվում է խոտածածկ տարածք:

 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գանձաքար գյուղի «Չամանդ» կոչվող հանդամասում:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:18-ին, մարվել՝ 18:03-ին: Անտառային հատվածում այրվել են մոտ 1 հա չորացած տերևներ, փայտի թափուկներ, մացառուտ և մոտ 1 հա խոտածածկույթ:

 

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 13 փրկարար ծառայող և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 2 աշխատակից:

Քաղաքականություն

Պատահարներ