Հիշիր, Քոչարյանը, սպարապետ Վազգենն ու Սերժ Սարգսյանը մերժեցին և դեն նետեցին քո քաղաքական կնքահոր պարտվողական թեզն Արցախի հարցում. Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի Միլանում հայ համայնքի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ հնչեցրած հայտարարություններին: Մասնավորապես խոսելով Արցախի հարցում ռազմավարություն չունենալու հնչող մեղադրանքների մասին, Փաշինյանը նշել է. «Ասում են Արցախի հարցում մենք չունենք ռազմավարություն: Ո՞րն էր Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի ռազմավարությունը: Մեղրին տա՞լը, թե, այսպես ասած, Ադրբեջանի յոթ շրջանների վերադարձը խաղաղության դիմաց: Ո՞րն էր Սերժ Սարգսյանի ռազմավարությունը: Որ Աղդամը մեր հայրենիքը չէ և հիմա նրանք մեզ մեղադրում են, որ հող ենք վերադարձնում»:

 

«Ալիեւին «կիրթ եւ նորմալ» որակող Նիկոլը, ով մատը մատին չի տվել համազգային կարեւորագույն որեւէ օրակարգում, բացի քանդելուց, հասել է այնտեղ, որ Արցախի հերոսներ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին հայտարարում է «Մեղրին հանձնողներ»:

Այ պոպուլիստ, Քոչարյանն ու Սարգսյանը Արցախ են ազատագրել ու այդ 7 շրջանները, որոնց մասին դու տվայտվում ես, նաեւ իրենց առաջնորդությամբ է ազատագրվել:

 

Հիշիր, Քոչարյանը, սպարապետ Վազգենն ու Սերժ Սարգսյանը մերժեցին եւ դեն նետեցին քո քաղաքական կնքահոր պարտվողական թեզն Արցախի հարցում: Հերիք է ստես: Ամեն ինչի պատասխանը տրվելու է:

 

Վերելակներում սիրախաղերի եւ ադրբեջանական ժողովրդին ռեւերանսներ անելու փոխարեն վերջապես սթափվիր:

Նա, ով Արցախի հերոսներին կվարկաբեկի, ունի մեկ հանգրվան՝ պատմության աղբանոցը»,- գրել է Շարմազանովը: 

Քաղաքականություն

Պատահարներ