«Իրավունք». Դասերին չեկող ուսանողները կմնան նույն կուրսում․ նախարարը նեղ շրջանակներում խոսել է

«Իրավունք. թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր նեղ շրջապատում հայտարարել է, որ բոլոր այն ուսանողները, որոնք արդեն երկու շաբաթից ավել է դասապրոցեսին, միջանկյալ քննություններին չեն մասնակցում, հետին պլան են մղում կրթական ծրագրով նախատեսված դասաժամերը, չեն ավարտելու համալսարանը: Ավելի կոնկրետ՝ նույն կուրսում են մնալու:

Մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ Հարությունյանն ասել է՝ թե լավ կրթություն եք ուզում, ուրեմն կտեսնեք՝ լավ կրթությունը որն է:

Նախարարն անդրադարձել է նաեւ դասախոսներին՝ նշելով, որ նրանք եւս չեն աշխատում այս օրերին, հետեւաբար աշխատավարձ չեն ստանա, կամ կստանան այնքան, որքան աշխատել են»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քաղաքականություն