Խոշոր վթար Արարատում Kia-ն կողաշրջված հայտնվել է ձորակում

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։05-ի սահմաններում Kia մակնիշի 36 OM 163 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 28 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և կիսակողաշրջված վիճակում հայտնվել ձորակում, տեղեկացնում է shamshyan.com–ը։


Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։

Քաղաքականություն

Պատահարներ