Ոստիկանները 1 կիլոգրամից ավել թմրամիջոց են հայտնաբերել

ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները նոյեմբերի 18-ին տեղեկություններ են ստացել, որ Արարատի մարզի Մրգավետ գյուղի 62-ամյա մի բնակիչ տանը թմրամիջոց է պահում և օգտագործում։

 

Տեղեկությունների հիման վրա կատարված զննությամբ հայտնաբերվել են ընդհանուր 1 կիլոգրամ 400 գրամից ավելի մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն չորացված զանգվածներ, ինչպես և կանեփի չորացված բույս՝ մոտ 40 գրամ քաշով։

 

Տանտիրոջ հայտնածով՝ հայտնաբերված զանգվածները կանեփ են ու իր օգտագործման համար։

 

Նշանակվել է դատաքիմական փորձաքննություն։

 

Դեպքի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

 

Հանգամանքները պարզվում են։

Քաղաքականություն