Սերժ Սարգսյանը խնդրում է հնարավորինս արագացնել Եվրամիության հետ կնքած համաձայնագրի վավերացման գործընթացը

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը Զագրեբում (Խորվաթիայի Հանրապետություն) ընթացող Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին, ելույթի ժամանակ ամբիոնից Եվրամիությանը խնդրեց հնարավորինս արագացնել 2017 թվականին Բրյուսելում կնքած համաձայնագրի վավերացման գործընթացը:

 

«ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասով նախկին նախագահը շեշտեց` Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունները այսօր էլ զարգանում են իր ղեկավարության շրջանում նախագահ Տուսկի հետ դրված հիմքերի վրա: «2017 թվականին Բրյուսելում կնքած համաձայնագիրը կյանքի կկոչվի` բարելավելով մեր քաղաքացիների կյանքը: Այս բարձր ամբիոնից խնդրում եմ ձեզ հնարավորինս արագացնել վավերացման գործընթացը»,- իր ելույթը եզրափակեց Սերժ Սարգսյանը: 

 

Սերժ Սարգսյանը ելույթի ժամանակ խոսել է նաև 2018 թվականին ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխության, Արցախի բանակցային ներկա փուլի և այլ հարցերի մասին: 

Քաղաքականություն