Շիրակի մարզի զոհված և մահացած զինծառայողների 13 ընտանիքներ բնակարանի գնման վկայագրեր կստանան

Շիրակի մարզի զոհված ու մահացած զինծառայողների 13 ընտանիքներ բնակարանի գնման վկայագրեր կստանան: Այս մասին որոշումը կառավարությունն օրեր առաջ է կայացրել: Սա զոհված, մահացած ու հաշմանդամ զինծառայողների` պաշտպանության նախարարության բնակարանային ապահովման ծրագիրն է, որը 2000-ականներին է սկսվել: Այս մասին հայտնում է Shantnews.am-ը:

 

Այն ծրագիր է ոչ թե անօթևան, այլ բնակարանի բարելավման կարիք ունեցող ընտանիքների համար:

 

Շիրակի մարզի հերթացուցակում 184 ընտանիք է: Այս թվում 35-ը զոհված կամ մահացած զինծառայողների ընտանիքներն են: Նրանցից առայժմ հաստատվել են 13-ի բնակարանային բարելավման գործերը:

 

Նախ` առաջնահերթությունը տրվում էր, ըստ հաշվառման տարեթվի, այսինքն` ինչքան շուտ էր ընտանիքը հաշվառվել, այնքան հերթացուցակի առաջին համարներում էր: Հիմա չափորոշիչները փոխվել են: Բնակարանային բարելավում նախ` տրվում է զոհվածների կամ մահացածների ընտանիքներին:

 

Հաշվառման նոր կարգը առաջ է գցել Կարապետյանների փոխհատուցման հերթը: 2008-ին էին հաշվառվել: Նրանց որդին՝ Հովսեփ Կարապետյանը, 1998-ին զորակոչվել է բանակ, մարտական գործողությունների հետևանքով չի զոհվել, մահացել է ծառայության ընթացքում ձեռք բերած հիվանդությունից:

 

Հովսեփ Կարապետյանը մահացել է զորացրվելուց 10 տարի անց: Բժշկական փաստաթղթերը բավարար հիմք են եղել, որ ընտանիքը հաշվառվի ծրագրում: Երկու երեխաները կինն ու ծնողներն ապրում են բնակարանում, որի բնակմակերեսը չի բավարարում:

 

Այս հիմնավորմամբ էլ Կարապետյանները ընդգրկվել են 13 ընտանիքների շարքում: Ինչպես Կարապետյաններին, այնպես էլ մարզի շահառուների մեծ մասին Պաշտպանության նախարարությունը մեկ սենյականոցի փոխհատուցում է տալիս:

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում.

 

Քաղաքականություն