Սուրիկ Խաչատրյանին կկալանավորեն

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել. դատարանը որոշել է նրան կալանավորել։ Այս մասին հայտնում է հատուկ քննչական ծառայությունը։

 

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ»,–նշված է հաղորդագրության մեջ։

 

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությւոնները չարաշահելը), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը) և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը)։

 

Քաղաքականություն

Պատահարներ