Թբիլիսիում ընդդիմությունը կողպեքով փակել է գլխավոր դատախազության դարպասը

Վրաստանի ընդդիմության ներկայացուցիչները, գլխավոր դատախազության շենքի մոտ բողոքի ցույցից հետո, կողպեք են կախել դատախազության դարպասների վրա: Մինչ այդ  բողոքի ակցիայի մասնակիցների և իրավապահների միջև տեղի է ունեցել բախում:

 

«Ուզում են վախեցնել մեզ, բայց դա նրանց չի հաջողվի: Մենք նրանց կփակենք կողպեքներով և կհասնենք մեր նպատակին: Քանի դեռ Իվանիշվիլին իշխանության է, ականատես կլինի նման ակցիաների: Այս տղաները շուտով նույնպես կձանձրանան, կհանեն իրենց համազգեստը և կանցնեն մեր կողմը, հետո կտեսնենք, թե ով է պաշտպանելու նրանց»,- հայտարարել է ընդդիմադիր գործիչներից Գուրամ Չալագաշվիլին:

 

Հիշեցնենք, որ ցուցարարները պահանջում են համամասնական ընտրակարգով արտահերթ ընտրությունների անցկացում:

Քաղաքականություն

Պատահարներ