ՏԵՍԱՆՅՈՒԹ. 21-ամյա երիտասարդը խանութից գողացել է բաճկոն և նույն պահին բերման ենթարկվել

Ծիծեռնակաբերդի խճուղու հարևանությամբ գտնվող առևտրի կենտրոնում ծառայություն իրականացնելիս, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Մալաթիայի պահպանության բաժնի ծառայողը նկատել էր, որ մի երիտասարդ խանութից բաճկոն է բացահայտ հափշտակել և փորձում է փախչել:
Պահպանության ծառայողը հետապնդել էր, բռնել նրան և բերման ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին:
21-ամյա երիտասարդը, որ Իսակովի պողոտայի բնակիչ է, տվել է խոստովանական բացատրություն: Հափշտակածը վերցվել է:

 


 

Քաղաքականություն

Պատահարներ