Ավինյանը գործարարներին կոչ արեց մասնակցել «Գոլդեն Փելիսի» աճուրդին․ հայտնի է մեկնարկային արժեքը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը, ինչպես նաեւ շենք-շինությունների ներսում առկա 3257 միավոր շարժական գույքը եւ շենք-շինությունների օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասն օտարել դասական աճուրդով:

 

Նոյեմբերի 20-ի դրությամբ` գույքի գնահատված արժեքը 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ է։

 

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը բոլոր գործարարներին, ովքեր հետաքրքրված են, կոչ արեց մասնակցել աճուրդին, որը, նրա խոսքով, հավանաբար, կլինի դեկտեմբերի 19-ին:

 

Քաղաքականություն

Պատահարներ