Դավիթ Բեկի պողոտայում տեղի ունեցած ողբերգական վթարից վիրավորած Ռոբերտ Կարապետյանի վիճակը ծայրահեղ ծանր է

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր՝ նոյեմբերի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:32-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում բախվել են ЗИЛ 130 մակնիշի 34 AM 035 համարանիշի և BMW մակնիշի 36 LX 328 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով ЗИЛ-ը կողաշրջվել է, իսկ BMW-ն մի քանի մասի է բաժանվել: Վթարի պատճառն, ըստ նախնական տեղեկությունների, եղել է  BMW-ն, որը բարձր արագությամբ դուրս է եկել հանդիպակաց գոտի ու կորցնելով կառավարումը վայրկյանների ընթացքում բախվել ЗИЛ մակնիշի մեքենային: 

 

«BMW» վարորդ՝ Սահակ Ղ.-ն` ծնված 1995 թ. տեղում մահացել է, իսկ նրա ուղևոր Ռոբերտ Կ.-ն` ծնված 1998 թ., մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հոսպիտալացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ»: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: 

 

Գագիկ Շամշյանի տեղեկություններով` վիրավոր Ռոբերտ Կարապետյանն «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի աշխատակից է։ 

Քաղաքականություն