«Հրապարակ». Կառավարությունում լուրջ չեն վերաբերվում «Սանիթեք»-ի՝ արբիտրաժ դիմելու փաստին

«Հրապարակ» թերթը գրում է.

 

Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրներից տեղեկացանք, որ «Սանիթեք» ընկերության կողմից կառավարությանն ու քաղաքապետարանին ուղարկված արբիտրաժային վեճի մասին ծանուցումն այն մասին, որ առկա է ներդրումային վեճ, և վեճը բանակցությունների արդյունքում չլուծվելու դեպքում գործը կգնա միջազգային արբիտրաժային դատարան, մինչ օրս մնացել է անպատասխան:

 

Թերթի աղբյուրն ասում է, որ կառավարությունում լուրջ չեն վերաբերվում «Սանիթեք»-ի՝ արբիտրաժ դիմելու փաստին, քանի որ հայցի հիմքում դրված է «ՀՀ կառավարության և Լիբանանի Հանրապետության կառավարության միջև կապիտալ ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության վերաբերյալ» համաձայնագրի 9-րդ հոդվածը, իսկ Նիկոլաս էլ Թավիլը՝ «Սանիթեք»-ի տնօրենը, լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, չի կարող նման հայց ներկայացնել միջազգային արբիտրաժային դատարան։ Հետևաբար, կառավարությունում վստահ են, որ «Սանիթեք»-ը չի կարողանա հաջողության հասնել արբիտրաժում և դատի տալ Հայաստանի Հանրապետությանը:

 

Ասում են, որ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ առիթով ասել է միջազգային դոնորներին, թե ինքը վստահեցնում է՝ «Սանիթեք»-ը մեզ դատի չի տա։ Սակայն «Սանիթեք»-ում վստահ են, որ նման խոչընդոտ գոյություն չունի՝ Թավիլը երկքաղաքացի է, բացի այդ, ընկերությունը ներգրավել է աշխարհում հայտնի երկու իրավաբանական ընկերություններ, որոնք աշխատում են հայցի վրա և համոզված են, որ պարտվելու շանս չկա։ Եվ հայցերը շուտով կներկայացնեն Վաշինգտոնի արբիտրաժային դատարան:

 

Առավել մանրամասնՙ թերթի այսօրվա համարում

Քաղաքականություն

Պատահարներ