Կառավարությունը 136 միլիոն դրամ տրամադրեց ՔԿ-ին թարգմանչական ծառայությունների ձեռքբերման համար

Թարգմանչական ծառայություններ ձեռք բերելու նպատակով Քննչական կոմիտեին Կառավարության պահուստային ֆոնդից 136 միլիոն դրամ հատկացվեց։

 

Քննչական կոմիտեն Կառավարությանը հայտնել է, որ կոմիտեի կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանում է հանդիսանում նաև արտաքին կապերի բաժինը, որն աջակցություն է ցուցաբերում միջազգային համագործակցության և արտաքին հարաբերությունների հարցերի վերաբերյալ, ապահովում է օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների և միջազգային կազմակերպությունների հետ  փոխհարաբերությունները: Այդ իսկ պատճառով կատարվում է օտար լեզուներով ստացված կամ ուղարկվող փաստաթղթերի, քրեական գործերի և քրեական գործերում առկա առանձին փաստաթղթերի թարգմանություն՝ ռուսերենից հայերեն, հայերենից ռուսերեն և անգլերենից հայերեն, հայերենից անգլերեն լեզուներով:

Քաղաքականություն

Պատահարներ