Խոսելով ու ցեխ շպրտելով որևէ բան անել չի կարելի. եթե կան փաստեր, թող ներկայացնեն. Վանեցյանը` Դավիթ Սանասարյանին

Ես չեմ ուզում մեկնաբանել ի սկզբանե սուտ և իրականության հետ կապ չունեցող հայտարարությունները: Եթե կան փաստեր, խնդրում եմ` թող ներկայացնեն: Խոսելով ու ցեխ շպրտելով որևէ բան անել չի կարելի: Ես միշտ խոսել եմ փաստերով և շարունակում եմ պահպանել այդ սկզբունքը: Հորդորում եմ բոլորին խոսել փաստերով: Եթե բան ունեն ասելու, խնդրեմ, թող բերեն, ներկայացնեն:

 

Այս մասին Սաթիկ Սեյրանյանի «Պրեսինգ» հաղորդմանը տված հարցազրույցում ասել է Արթուր Վանեցյանը` անդրադառնալով ՊՎԾ կասեցված լիազորություններով պետ Դավիթ Սանասարյանի քրեական գործին, որի մասին Սանասարյանը բազմիցս հայտարարել է, թե գործ է կարվել իր դեմ ու դրանում մասնակից են Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և ԱԱԾ այն ժամանակվա պետ Արթուր Վանեցյանը: 

 

Հիշեցնենք, որ պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և ՊՎԾ մեկ այլ աշխատակից՝ բժշկական սարքավորումների մասնագետ Գևորգ Խաչատրյանը, փետրվարի 26-ին ձերբակալվել էին բժշկական հաստատությունների կողմից հայտարարված հեմոդիալիզի պարագաների մրցույթներին ենթադրյալ միջամտության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում։

ԱԱԾ–ում քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել նաև Դավիթ Սանասարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։

 

Քաղաքականություն

Պատահարներ