Խոշոր հրդեհ․ սատկել են մեծ թվով հորթեր, խոզեր, ոչխարներ, ուլեր, հավեր

Նոյեմբերի 20-ին, ժամը 21:31-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Ժամը 22:06-ին հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Ժամը 22:20-ին և 01:07-ին հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս մեկական մարտական հաշվարկ մեկնել է հրդեհի վայր: 

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է 20 փրկարար ծառայող: 

Ողջ գիշեր իրականացված հրդեհաշիջման աշխատանքների արդյունքում նոյեմբերի 21-ի առավոտյան ժամը 09:39-ին հրդեհը հաջողվել է մեկուսացնել: 

Նշվում է, որ հրդեհի պատճառով սատկել են  մեծ թվով հորթեր, խոզեր, ոչխարներ, ուլեր, հավեր։

Քաղաքականություն

Պատահարներ