ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Լուկաշենկոյի 22-ամյա «գեղեցկության թագուհին» պատգամավոր է դարձել

Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի ամենաերիտասարդ պատգամավոր է դարձել «Միսս Բելառուս 2018» գեղեցկության մրցույթի հաղթող, 22-ամյա Մարի Վասիլևիչը, որը, ըստ տեղեկությունների, ռոմանտիկ հարաբերությունների մեջ է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Այս մասին գրում է The Times-ը։

 

65-ամյա Լուկաշենկոյին հաճախ են տեսնում 22-ամյա Վասիլևիչի ուղեկցությամբ վերջինիս՝ նախորդ տարվա մայիսին «Միսս Բելառուս» գեղեցկության մրցույթում հաղթելուց հետո։ Զույգը միասին այցելել է պետական փառատոների, հոկեյի մրցաշարերի, 2018-ին Ռուսաստանում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։

 

Լուկաշենկոն Վասիլևիչին պետական մեդալ է շնորհել՝ մշակույթում ունեցած ներդրման և բարեգործության համար։ Լուկաշենկոն անձամբ է հետևել Վասիլևիչի՝ «Միսս աշխարհ 2018» մրցույթին նախապատրաստությանը։ Այստեղ Վասիլևիչը երրորդ տեղն է զբաղեցրել։

 

Հրապարակման մեջ նշվում է, որ 22-ամյա պատգամավոր Վասիլևիչը քաղաքական փորձ չունի։ Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատում նորաթուխ պատգամավորը պատրաստվում է հանրության ուշադրությունը հրավիրել երիտասարդության խնդիրների վրա։

 

Այս շաբաթ հայտնի է դարձել, որ կիրակի Բելառուսում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ոչ մի ընդդիմադիր թեկնածու չի անցել Ներկայացուցիչների պալատ։

Ըստ The Times-ի` քննադատները Բելառուսի ընտրությունները խարդախություն են անվանել։

Քաղաքականություն

Պատահարներ