Մի քանի մեքենա բախվել են իրար. վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Լենինգրադյան և Սեբաստիա փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 53-ամյա Արսեն Խ-ի վարած Kia մակնիշի 01 NL 101 համարանիշի, 24-ամյա Արման Բ-ի վարած BMW մակնիշի 4428 AX համարանիշի, 58-ամյա Արման Հ-ի վարած BMW մակնիշի 18 ԼՕ 216 համարանիշի, 31-ամյա Հովհաննես Բ-ի վարած BMW մակնիշի 99 DO 992 համարանիշի և 26-ամյա Արա Պ-ի վարած Mercedes մակնիշի 35 ZP 394 համարանիշի ավտոմեքենաները։ 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Արա Պ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Քաղաքականություն

Պատահարներ