Պաշտոնապես հայտարարում եմ՝ հրդեհը չի կարող զարգանալ․ Վրեժ Գաբրիելյան

Աբովյան փողոցի հարևանությամբ՝ Dolmama ռեստորանի շենքում տեղի ունեցած հրդեհը մեկուսացվել է, այրվել է ևս մոտ 200 քառակուսի մետր։ 

 

 ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ շենքի հրդեհը չի տարածվել հարևան շենքերի ուղղությամբ, և նրանք անվտանգ վիճակում են։ 

«Ոչ մի կողմի վրա հրդեհը չի կարող զարգանալ, պաշտոնապես հայտարարում եմ»,- ասաց ծառայության տնօրենը։

Նշենք, որ տարածքում է նաև նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ 

Քաղաքականություն

Պատահարներ