Պատգամավորն առաջարկում է բարձրացնել պետության կողմից տրամադրվող թաղման նպաստի չափը

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սարիկ Մինասյանն առաջարկում է բարձրացնել պետության կողմից տրամադրվող թաղման նպաստի գումարի չափը: Պատգամավորը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ այսպիսի առաջարկով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

 

«Այսօր առաջարկով դիմել եմ ՀՀ վարչապետին` վերանայել կենսաթոշակառույի մահվան դեպքում պետության կողմից տրամադրվող միանվագ նպաստի գումարի չափը,
որը 2010թ. մինչ օրս կազմում է 200.000 ՀՀ դրամ»,- գրել է Մինասյանը:

Պատգամավորն առաջարկում է պետության կողմից տրամադրվող թաղման նպաստի գումարի նոր չափ սահմանել, որը կկազմի նվազագույնը 250.000 դրամ:

Քաղաքականություն