Ռուսաստանում զորակոչիկն անհավանական քայլերի է դիմել բանակում չծառայելու համար

ՌԴ Նովովորոնեժ քաղաքի բնակիչը 16 անգամ ինքն իրեն կաթսայով հարվածել է զինկոմիսարիատ չներկայանալու ու բանակում չծառայելու համար: Դեպքից հետո դիմել է բուժօգնության ու փաստաթղթերով ֆիքսել ստացած վնասվածքները: Այս մասին հաղորդում է «Комсомольская правда»-նՙ հղում կատարելով Նովովորոնեժի քաղաքային դատարանին: 

 

Դատարանը պարզել է, որ 2018 թվականի մայիս ամսին երիտասարդի 18 տարին լրանալուց հետո, վերջինս տեղափոխվել է վարձակալած բնակարան, որտեղ էլ ինքն իրեն հարվածներ է հասցրել: Բուժհաստատություն դիմելուց հետո, երիտասարդը թաքնվել է մինչև զորակոչի ավարտը: Զորակոչիկն այդ ընթացքում մասնակից է եղել խմբակային գողությունների և այլ հանցագործությունների: 

 

Դատարանը երիտասարդին դատապարտել է 3,5 տարվա ազատազրկման և 30 հազար ռուբլի տուգանքի: 

 

 

Քաղաքականություն