Սերժ Սարգսյանի ելույթը վախի ևս մեկ արտահայտում էր. Ալեն Սիմոնյան

ԵԺԿ ամբիոնից Սերժ Սարգսյանի ելույթը գնահատում եմ որպես վախի ևս մեկ արտահայտում։ 

 

Կոչ եմ անում նրան հնարավորինս շատ խոսել։ Այս մասին այսօր ՀՖՖ հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։

 

 «Սերժ Սարգսյանն այն մարդը, այն քաղաքական գործիչը չէ, որ պետք է գնահատականներ տա, որովհետև ինքը ճիշտ վարվելու հնարավորություն է ունեցել և այդ հնարավորությունը բաց է թողել։ Բացի այդ, այնպես է վարվել, որ ժողովուրդը դուրս է եկել փողոց և իրեն մերժել է։ 10 տարի Հայաստանի քաղաքացիների բոլոր հնարավորությունները տարել է և տարել է ամենավատ ձևով, ինչի պատճառով արժանացել է նրան, որ հիմա նման ելույթներ է ունենում և փորձում իրեն պաշտպանել։ Բայց ումից է պաշտպանում, դա էլ հասկանալի չէ, որովհետև սեփական ժողովրդից չեն պաշտպանվում»,- ասաց ԱԺ փոխխոսնակը։

 

 Անդրադառնալով երեկ՝ Միլանի Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների՝ Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը ներկա ադրբեջանցու «ելույթին», Ալեն Սիմոնյանը նշեց․ «Չեմ կարծում, որ նա բլոգեր էր։ Սա ևս մեկ անգամ խոսում է հայկական կողմի պատրաստակամության և տեսակի մասին։ Սա ևս մեկ փորձ էր՝ ինչ-որ ձևով սնուցելու Ադրբեջանի կողմից արվող ռազմատենչ հայտարարությունները։ Դատապարտում եմ և էժանագին հնարք համարում»։ 

 

Քաղաքականություն