Սևանում խեցգետնի որսը կկանոնակարգվի

Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշումներից մեկով փորձ է արվում կարգավորել խեցգետնի որսը Սևանա լճում։ Այս մասին այսօր կառավարությանը զեկուցեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

 

Նախարարի խոսքով՝ սահմանվելու են այն ժամանակները և տեսակները, չափերը, որոնցով պետք է իրականացվի որսը։

Որոշումն ընդունվեց առանց հարցերի և քննարկումների։


 

Քաղաքականություն