Վարչապետի աշխատակազմին պատկանող երեք ավտոմեքենա փոխանցվեց ՊՊԾ-ին

Գործադիրն այսօրվա նիստում որոշում կայացրեց ՀՀ վարչապետի աշխատակազմից հետ վերցնել և ՀՀ պետական պահպանության ծառայության հաշվեկշռին ամրացնել շարժական գույք՝ երեք ավտոմեքենա:

 

Որոշման նպատակը ՀՀ պետական պահպանության ծառայության բնականոն աշխատանքային ռեժիմն ապահովելն է:

Որոշումն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարի 1-ից:

Քաղաքականություն

Պատահարներ