«Ժողովուրդ». Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա տղան, հնարավոր է, անմեղսունակ ճանաչվի

«Ժողովուրդ» թերթը գրում է. 

 

Թերթը տեղեկացել է, որ ոստիկանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա տղան, հնարավոր է, անմեղսունակ ճանաչվի: Նրան կտեղափոխեն հոգեբուժարան: Թերթի հետ զրույցում նրա պաշտպան Սեդրակ Մկրտչյանը հայտնել է, որ անմեղսունակությունը պարզելու համար նշանակվել է դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր ստացիոնար փորձաքննություն:

 

Իսկ նախաքննական մարմինը պարզել է, որ մինչեւ ոստիկանին սպանելը նա հաշվառված է եղել հոգեբուժարաններից մեկում:

Հիշեցնենք՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկանները հոկտեմբերի 16-ի գիշերը հետապնդելով Ազատության պողոտայում բռնել էին իրենց նկատած ու փախուստի դիմած, 2003 եւ 2001 թվականներին ծնված 2 եղբայրներին: Նրանցից մեկը խլել էր ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակելով սպանել 38-ամյա ոստիկան Տիգրան Առաքելյանին:

 

Իրավապահները պարզել են նաեւ, որ նախքան սպանությունը եղբայրները գողություն են կատարել գեղեցկության սրահից: Պարզվել է նաեւ, որ կրտսեր եղբայրը ցերեկը մուրացկանություն է արել, գիշերը՝ ավագ եղբոր հետ գողություն»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քաղաքականություն

Պատահարներ