ԱՁ տնօրենի տնից հափշտակել են չհրկիզվող պահարան, ներսում՝ $20 000 և ոսկյա զարդեր

Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում բնակարանային գողության փաստով հարուցվել է քրեական գործ։ Նոյեմբերի 21-ին ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել Քաջարան քաղաքի բնակիչ Անուշ Հ․-ից, որը հայտնել է, որ իր եղբոր բնակարանից գողություն է կատարվել։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նոյեմբերի 20-ի ժամը 14։00-ից մինչև նոյեմբերի 21-ի ժամը 13։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Քաջարանի 1-ին շենքի նշված բնակարանի դռան փականները հարմարեցված բանալիներով բացելու միջոցով ներս են մտել բնակարան և ննջասենյակից գողացել մետաղյա չհրկիզվող պահարանը։

Դեպքի վայր ժամանած ոստիկաններին ու քննիչներին բնակարանտիրոջ հարազատները հայտնել են, գողացված չհրկիզվող պահարանում եղել է 20. 000 ԱՄՆ դոլար և 35 կտոր տարբեր քաշերի և տեսակի ոսկյա, թանկարժեք զարդեր։

Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին, ինչպես նաև գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Ըստ աղբյուրի՝ թալանվածը Քաջարանում հայտնի ԱՁ-ի տնօրեն է։

Քաղաքականություն