Արտակարգ դեպք «Գորիս» ՔԿՀ–ում. դատապարտյալը փորձել է կյանքին վերջ տալ

«Գորիս» քրեակատարողական հիմնարկում երեկ` նոյեմբերի 21–ին, 35-ամյա դատապարտյալը փորձել է կյանքին վերջ տալ։

 

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ 35-ամյա դատապարտյալի ինքնասպանության փորձը կանխվել է քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նա սավանը կապել է պատուհանի ճաղավանդակից ու կախվել։

 

Վայրկյաններ անց աշխատակիցները մտել են խուց ու կտրել սավանը՝ փրկելով նրա կյանքը։ Այժմ պարզվում են այդ քայլին դիմելու դրդապատճառները։

 

Քաղաքականություն

Պատահարներ