Գեղամը կապի է դուրս եկել ու ասել, որ ամեն ինչ կարգին է. Սոֆյա Հովսեփյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժող ջան, Գեղամը կապի է ելել, հասցրել ասել, որ ամեն ինչ կարգին է ու կապը կտրվել է։ Աժդահակ-Սպիտակասար հատվածում են, ուղղաթիռը մոտենում է։ Վերջ։ Գտանք: Գրկում եմ սաղիդ»:

 

Ավելի վաղ նա գրել էր. «Բոլոր ուղղություններով մարդիկ կան, այս պահին հիմնական կենտրոնացումը Խոսրովի Արգելոցն է (Կաքավաբերդ)։
Ուղղաթիռն արդեն պատրաստ է թռիչքի և լիահույս եմ` առաջիկա մեկ-երկու ժամվա մեջ արդեն ամեն բան լավ կլինի։ Բոլորիս համբերություն և հավասարակշռված մոտեցում է պետք։


ԱԻՆ աշխատակիցները և արշավականներն էլ ողջ գիշեր փնտրում են։
Թարմացում. մԻ մասը Նարեկ գյուղի ուղղությամբ` Կաքավաբերդում են, ԱԻՆ-ը «Հողոտ ԵԼ»-ի ուղղությամբ է գնում Կաքավաբերդ։
Տղաների մի խումբն էլ գնում են Ազատի ջրամբար»։

 

Տեղեկացնենք, որ նոյեմբերի 21-ին` ժամը 21:27-ին, «911» ծառայություն ահազանգ էր ստացվել, որ երկու քաղաքացի գնացել է դեպի «Աժդահակ» լեռ, նրանց հետ արդեն տևական ժամանակ է չի հաջողվում կապ հաստատել:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ