Հրաձգություն Սուխումում. «օրենքով գող է» սպանվել

Այսօր` նոյեմբերի 22-ին հրաձգություն է տեղի ունեցել  Սուխում քաղաքում: «Սան Ռեմո» ռեստորանի մերձակայքում հնչած կրակոցների հետևանքով երկու մարդ է մահացել, ևս երեքը վնասվածքներով տեղափովել են հիվանդանոց։ Տուժել է նաև ռեստորանի աշխատակցուհին, որը ծանր վիճակում է։ Այս մասին հայտնում է Sputnik Աբխազիան` հղում անելով ՆԳՆ մամուլի ծառայությանը։

 

Նախնական տվյալներով` հրաձգության ժամանակ մահացել են Աբխազիայի բնակիչ Աստամուր Շամբան և Ավիձբա ազգանունով մի տղամարդ։

Ինտերֆաքսը, հղում անելով աղբյուրին, հայտնում է, որ մահացած Աստամուր Շամբան (1981 թվականին ծնված) «օրենքով գող է»: 

Քաղաքականություն

Պատահարներ