Մանրամասներ Մեդվեդև-Ալիևա հանդիպումից

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևն Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի այցը Ռուսաստան անվանել է երկու երկրի միջև գործընկերության և բարեկամության անմիջական հաստատում:

 

ТАСС լրատվական  գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ վարչապետն ուշադրություն է հրավիրել Ալիևայի այցի ծրագրի հագեցվածության վրա, որը ներառում է նաև հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը նախատեսված է ուրբաթ:

«Այդ բոլորն արտահայտում են բարիդրացիական հարաբերությունների, գործընկերության և մեր երկրների միջև բարեկամության մակարդակը»,- ասել է ՌԴ վարչապետը բանակցությունների մեկնարկին՝ առաջարկելով քննարկել երկկողմ փոխգործակցության խնդիրները:

 

Քաղաքականություն

Պատահարներ