Մաքսատանը չեն աշխատում. Գոգավանի անցակետում վրացական կողմից 4 օր է 200 մեքենա է կանգնած

Գոգավանի անցակետում  (Լոռու մարզ) մոտ 200 մեքենա է կանգնած և երկու օրից ավելի է՝ չեն կարողանում մտնել անցնել հայկական սահմանը: Այս մասին Tert.am-ին հայտնել է  անցակետում մնացած վարորդներից Աբգար Ասատրյանը:

«Ես ինքս երեկ ցերեկը՝ ժամը 2-ից այստեղ եմ, իսկ ինձանից առաջվա եկածներն արդեն երրորդ, չորրորդ օրն է այստեղ կանգնած են»,- ասաց նա:

Հարցին, թե ինչն է պատճառը,  նա ասաց, որ նախորդ հերթափոխի աշխատակիցներն ասել են, որ աշխատավարձը ցածր է, չենք աշխատում:

«Մարդիկ չեն ուզում ոչ մի կերպ աշխատել: Պատճառն այն է, որ մարդկանց աշխատավարձը ցածր է. անցած հերթափոխն այդպես էր ասում այդպես էր ասում, աշխատավարձը ցածր է մենք էլ չենք աշխատում:  Պատճառաբանում են, իբրև Թուրքիայից ավտոբուս է գալիս, այդ ավտոբուսի ապրանքն են ուսումնասիրում և չեն ուզում մեզ ոչ մի ձև օգնած լինեն»,– ասել է  նա:

«Իրավիճակն էլ այնպես է, որ այստեղ խանութ չկա, չենք կարողանում ոչ մի բան գնել: Ամեն անցակետն անցնելուց, այն կողմում Կալինինո քաղաքն է՝ 30 կմ այստեղից հեռու, տաքսին 1000 դրամ վերցնում, տանում է, 2000 դրամ վերցնում՝ բերում: Չգիտենք արդեն, մոլորված վիճակ է: Ռուսաստանից էինք դժգոհում, բայց Ռուսաստանից ավելի հեշտ էինք անցնում այս կողմ, քան որ պետք է մտնենք մեր շեմը: Ոչ մի ձևով չեն աշխատում»,- ավելացրել է նա:

Պատճառաբանություններից մյուսն էլ, ըստ վարորդի այն է, որ աշխատակիցներն են քիչ, դրա համար չեն աշխատում, չեն հասցնում. «Բայց քանակն էլ քիչ չէ, իրենք ամբողջ գիշեր խմելով են ընկնում, ցերեկն էլ չեն աշխատում»,- նշել է նա:

 

Հարցին՝ այս ընթացքում, որ կանգնած են քանի՞ մեքենա է անցակետն անցել և քանիսն է մնացել, նա պատասխանեց. «Չորս մեքենա է անցել Հայաստանի տարածք, մնացածը՝ մոտ 200 մեքենա, այս պահին կանգնած են»: Նա հավելեց, որ Հայաստան են գալիս և հիմա վրացական կողմում են կանգնած:

 

«Ուր ասես զանգել ենք, ոչ մի ձև չեն արձագանքում, թեժ գիծ էլ ենք զանգել: Ընդամենն ասում են, որ նորմալ աշխատում են: Չեն ուղարկում մեկին, որ գան տեսնեն այսքան մեքենա ինչի է այսքան ժամանակ կանգնած, չեն գալիս մի վարորդից հարցնեն՝ ինչ է եղել: Իրենք իրենց տաք տեղը նստած են, իսկ մենք այս ցրտին այստեղ կանգնած: Ընդամենը այդ 4 մեքենան, որ մտել է ներս այդ 4 մեքենայի տարածքն ենք առաջ եկել»,- շեշտեց նա:

 

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում.

 

Քաղաքականություն

Պատահարներ