Մերկելը Ռուսաստանի հետ բարիդրացիական կապեր է ակնկալում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոսել է Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու կարևորության մասին: 

 

Նա այդ մասին ասել է Քրիստոնեադեմոկրատական միության կուսակցության համագումարի ժամանակ: Նրա խոսքով՝ դա Գերմանիայի շահերից է բխում՝ չնայած այն դժվարություններին, որոնց բախվել են:

 

Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների անհրաժեշտության մասին Մերկելը խոսել էր նաև հուլիսին: Ռուսաստանում մեկնաբանել են այդ հայտարարությունը: Պետդումայի արտաքին գործերի կոմիտեի ղեկավարի տեղակալ Դմիտրի Նովիկովը, ի պատասխան, նշել է, որ Մերկելը պրագմատիկ քաղաքական գործիչ է, իսկ Գերմանիան այն երկրներից, որը հետաքրքրված է Ռուսաստանի հետ տնտեսական կապերով, քանի որ ձգտում է էներգակիրների երաշխավորված ներկրում իրականացնել:

 

Եվ, ըստ Նովիկովի, Մերկելը պրագմատիկ շահից ելնելով` ադեկվատ դիրք է զբաղեցնում:

Քաղաքականություն

Պատահարներ