Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 20 չվերթ է հետաձգվել և չեղարկվել

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 20 չվերթ է հետաձգվել և չեղարկվել: Մոսկվայի ժամանակով 21:55-ի տվյալներով, պատկերը հետևյալն է.

 

Վնուկովո օդանավակայանում 3 չվերթ է չեղարկվել, 7-ը` հետաձգվել: 

 

Դոմոդեդովո օդանավակայանում 4 չվերթ է չեղարկվել, ևս 7-ը հետաձգվել է: 

 

Մայրաքաղաքի մյուս մեծ օդանավակայանում` Շերեմետեվոյում 4 չվերթ է հետաձգվել: 

 

Ռուսական լրատվամիջոցները պատճառների մասին մանրամասներ չեն հաղորդում: 

Քաղաքականություն