Փողոցում արնաքամ լինող տղամարդուն նկատել են պատահական անցորդներն ու զանգահարել շտապօգնություն

Աջափնյակում արնաքամ լինող տղամարդուն նկատել են պատահական անցորդներն ու զանգահարել շտապօգնություն։ Sputnik-ի տեղեկություններով՝ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 60-ամյա մի տղամարդ, որը մարմնի վրա դանակի մի քանի հարված է եղել։

 

Արնաքամվող տղամարդուն Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան փողոցում  տեսել են պատահական անցորդներն ու ահազանգել է 1-03։ Ժամանած շտապօգնության խումբն էլ տղամարդուն հասցրել է հիվանդանոց։

 

Բուժհաստատությունում պարզվել է, որ վնասվածքները  որովայնի հատվածում են։ Հիվանդանոց եկած ոստիկանները չեն կարողացել խոսել տղամարդու հետ, քանի որ նա ֆիզիկապես ի վիճակի չի եղել ներկայացնել իր հետ պատահածի մանրամասները։

 

Ըստ լուրերի` տղամարդը ինքն է դանակով մի քանի անգամ հարվածել իր որովայնին, ամենայն հավանականությամբ՝ կյանքին վերջ տալու նպատակով։

Քաղաքականություն