Ռեստորանից և խանութից կատարված գողությունները բացահայտվել են

Նոյեմբերի 21-ին, ժամը 10.50-ին, ոստիկանություն է զանգել մի ՍՊԸ տնօրեն եւ հայտնել, որ գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը բացել ու Վարդանանց փողոցi ռեստորանի դրամարկղից գողացել են փող, իսկ բարի ցուցատախտակից՝ ոգելիչ խմիչքներ:

 

 Կենտրոնականի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Գավառի բնակիչ, 18-ամյա մի երիտասարդ: Նույն օրը, ժամը 19-ին, նա բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական բացատրություն: 

Նոյեմբերի 19-ին, ժամը 13.30-ին, ոստիկանություն էր զանգել հագուստի խանութի մի վաճառողուհի եւ հայտնել, որ գիշերը Հանրապետության փողոցի իրենց խանութի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել ու դրամարկղից գողացել են 18 հազար դրամ: 

Կենտրոնականի քրեական հետախույզները պարզել են, որ այս գողությունն էլ կատարել է գավառցի երիտասարդը: 

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: 

Նախապատրաստվում են նյութեր:

Քաղաքականություն

Պատահարներ