Սերժ Սարգսյանին ձերբակալելու հարց օրակարգում եղե՞լ է, թե՞ ոչ. Վանեցյանի սկանդալային պատասխանները

168.am-ի «Պրեսինգ» հաղորդմանը տված հարցազրույցում ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՖՖ արդեն նախկին նախագահ Արթուր Վանեցյանն ի թիվս բազմաթիվ հարցերի, անդրադարձավ իր հորը պատկանող ընկերությունում ԱԱԾ պետի պաշտոնից ազատվելուց անիմիջապես հետո անցկացված ստուգումներին։ Հարցին՝ սպասելի՞ էր արդյոք, նա պատասխանեց․ 

 

«Սպասելի էր թե ոչ, չեմ կարող ասել։ Կարծում եմ՝ նոր Հայաստանում պատվերով ստուգումներ չպետք է իրականացվեն տնտեսվարող սուբյեկտների մոտ, բայց ես հիմա ինչքան էլ փորձեմ համոզել ձեզ ու հեռուստադիտողին, որ իմ հրաժարականի հետ որևէ առնչություն չունի այդ ստուգումները, ես չեմ կարող։ Իրականում, հորս պատկանող ընկերությունում եղել են ստուգումներ, որևէ խախտում չի հայտնաբերվել»։

 

Հարցին՝ իր համար տարակուսելի չէին, օրինակ, բենզալցակայաններում ՀԴՄ կտրոնների մասին վարչապետի հանձնարարությունները, այլ տարակուսանքներ չի՞ ունեցել, ԱԱԾ նախկին տնօրենն արձագանքեց․ «Իհարկե, տարակուսելու շատ առիթներ եմ ունեցել, բայց այդ մասին այս պահին չեմ ուզում խոսել, ես միայն կարող եմ ասել, որ այս տարակուսանքներից ելնելով էլ կազմվել է իմ հրաժարականի տեքստը»։

 

Հարցին՝ իր համար տարակուսելի չէր, օրինակ, գազալցակայններում, բենզալցակայաններում ՀԴՄ կտրոնները ստուգելու մասին վարչապետի հանձնարարությունները, ԱԱԾ նախկին տնօրենն ասաց․ «Իհարկե, տարակուսելու շատ առիթներ եմ ունեցել, բայց դրա մասին այս պահին չեմ ուզում խոսել, ես միայն կարող եմ ասել, որ այս տարակուսանքներից ելնելով նաև կազմվել է իմ հրաժարականի տեքստը»։ 

 

Սաթիկ Սեյրանյանը քաղաքական մի քանի բլից հարցեր ուղղեց Արթուր Վանեցյանին: 

 

- Ձեր հրաժարականի իրական պատճառը: Վարչապետ-Սասնա ծռեր հանդիպումը կապ ունե՞ր:

-Չեմ պատասխանի այդ հարցին: 

 

-Արդյո՞ք օրվա իշխանությունները ֆուտբոլն այս պահին օգտագործում են որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք:

 

Կարծում եմ՝ այո:

 

-Ձեր առջև խնդիր դրվե՞լ է Հայաստանի ֆուտբոլի 15 տարեկանների հավաքականից հեռացնել Վարդան Թովմասյանին, որը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի որդին է:

 

Ոչ, նման խնդիր չի դրվել:

 

- Ձեզ համար սպասելի՞ էր ֆեդերացիայում Ձեր դեմ սկսված այս դեմարշը:

Այո, սպասելի էր:

 

-Հայաստանի անվտանգությունը վտանգվա՞ծ է:

Չեմ պատասխանի այդ հարցին:

 

-Արցախյան հիմնահարցի բանակցային փուլը վտանգվա՞ծ է:

Չեմ պատասխանի այդ հարցին:

 

-Հանրությունը մոլորության մե՞ջ է, պարոն Վանեցյան:

Կարծում եմ՝ այո:

 

-Անձամբ Ձեր անվտանգությունը վտանգվա՞ծ է, թե՞ ոչ:

Չեմ պատասխանի այդ հարցին:

 

-ՀՀ-ում «Սորոսի» գրասենյակի դեմ լայնամասշտաբ պայքար է ընթանում: ՀՀ-ի համար «Սորոսի» գրասենյակի գործունեությունը վտանգներ պարունակո՞ւմ է:

Եթե կարճ պատասխանենք՝ այո:

 

-Հայաստանում կա՞ն դրսից ֆինանսավորվող քաղաքական ուժեր, պարոն Վանեցյան:

Կարծում եմ՝ այո:

 

-Եթե՝ այո, ուրեմն նրանք ակտիվ քաղաքական գործունեություն ծավալո՞ւմ են:

Այո:

 

-Նրանք հակահեղափոխականների՞, թե՞ հեղափոխականների կողքին են:

Չեմ պատասխանի այդ հարցին:

 

-Հայաստանում հնարավո՞ր է հեղափոխություն: Իմ որոշ զրուցակիցներ ասել են, որ փոփոխությունների պահանջը դեռ փողոցում է:

Եկեք ես չպատասխանեմ այդ հարցին:

 

-Ազգային անվտանգության ծառայությունում Ձեր աշխատած ժամանակահատվածում Սերժ Սարգսյանին ձերբակալելու հարց օրակարգում եղե՞լ է, թե՞ ոչ:

Չեմ պատասխանի այդ հարցին:

 

-Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը նպաստո՞ւմ է Մարտի 1-ի բացահայտմանը:

Չեմ պատասխանի այդ հարցին:

 

-Չե՞ք կարծում, որ լռելը սխալ է, պարոն Վանեցյան:

Կարծում եմ:

 

-Եվ որքա՞ն երկար եք դեռ լռելու:

Ես ասացի, որ ժամանակը կգա, և ես անպայման կխոսեմ և կներկայացնեմ իմ տեսակետները այն ամենի մասին, ինչը կատարվում է մեր երկրում այսօր, ինչ կատարվել է մեր երկրում, և թե ինչ եմ ես պատկերացնում՝ ինչ է լինելու:

 

-Շատերը կանխատեսում են ակտիվ քաղաքական գործունեություն, հասարակական գործունեություն:

Ես իմ ողջ գիտակից կյանքում ծառայել եմ հայրենիքիս: Ծառայել եմ որպես ԱԱԾ սպա, և ես այլ կերպ ուղղակի ապրել չեմ կարող: Ես պետք է շարունակեմ ծառայել իմ հայրենիքին: Եվ այդ ծառայությունը թե ո՞նց կարտահայտվի, ժամանակը ցույց կտա: Կախված է պահանջից և կախված է այն իրադարձություններից, որոնք տեղի կունենան: Իսկ ինչ վերաբերում է իմ հետագա գործունեության վերաբերյալ Ձեր հարցին, ես ազատ մարդ եմ, կաշկանդված չեմ որևէ բանով և կզբաղվեմ քաղաքականությամբ, թե հասարակական գործունեությամբ, դա ես կորոշեմ:

 

-Պարոն Վանեցյան, իսկ եթե Ձեզ կալանավորե՞ն:

Ինչի՞ համար...

 

Քաղաքականություն