ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ-ում գնացքը բախվել է արտաճանապարհային մեքենայի. գնացքը ուղևորվում էր Լոս Անջելես

ԱՄՆ-ում  « Metrolink» 681 OC Line մարդատար գնացքը բախվել է արտաճանապարհային մի մեքենայի և բոցավառվել:

Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները: 

 

Իշխանությունները նշում են, որ բախումը տեղի է ունեցել երեկոյան 5: 30-ից քիչ անց, Ռոսեկրանի և Մարկարդի պողոտաների խաչմերուկում:

681 OC Line- ն ուղևորվում էր Օրանջի շրջանից` Լոս Անջելես:

 

Նախնական տվյալներ չկան պատահարից, բացի նրանից, որ հարվածի ժամանակ խոշոր հրդեհ է բռնկվել և այրվել է գնացի առաջնամասը:

Դեպքի վայրում են հատուկ ջոկատայինները և հրշեջ ծառայությունները: 

 

 

Քաղաքականություն