Victoria’s Secret բրենդն առաջին անգամ չեղարկել Է իր ամենամյա ցուցադրությունը. բրենդը կորցնում է լսարանը

Victoria’s Secret բրենդը 25 տարվա ընթացքում առաջին անգամ չեղարկել Է ներքնազգեստի ամենամյա ցուցադրությունը: 

Վերջին մի քանի տարում Victoria’s Secret Fashion Show-ն շարունակում Է կորցնել լսարանը: Այդ մասին գրում Է Fortune հրատարակությունը՝ վկայակոչելով Ստյուարտ Բուրգդորֆերին՝ մակնիշի սեփականատեր L Brands ընկերության ֆինանսական տնօրենին: 

 

«Թեեւ որոշակի ժամանակաշրջանում շոուն իրադարձություն Էր փոփ-մշակույթի համար, բայց վերջին մի քանի տարում այն կորցրել Է հանդիսականներին»,-հայտնել Է Բուրգդորֆը, հավելելով, որ ցուցադրությունը ոչ մի կերպ չի ազդում առեւտրային ցուցանիշների վրա:

 

Վերջին տարիներին Victoria’s Secret-ի վաճառքները շարունակում Է անկում արձանագրել: Վերջին եռամսյակում դրանք 7 տոկոսով նվազել են անցյալ տարվա նույն ժամանակաշրջանում 2 տոկոսով կրճատվելու համեմատությամբ: Բացառությամբ 2018 թվականի առաջին եռամսյակում արձանագրված ոչ մեծ աճի. Victoria’s Secret-ի մանրածախ վաճառքները նվազել են յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանում՝ սկսած 2016 թվականի վերջից: Ինչպես նշում են փորձագետները, դա կարող Է կապված լինել այն բանի հետ, որ բրենդն ավելի ու ավելի քիչ Է համապատասխանում այսպես կոչված #MeToo սերնդի կանանց իդեալներին:

 

Քաղաքականություն

Պատահարներ