Արմավիրի մարզում վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որից հետո շտապ տեղափոխել է հիվանդանոց

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:15-ի սահմաններում Արմավիր քաղաքի բնակիչ, 34-ամյա Մ. Դ.-ն իր վարած Opel մակնիշի 35 ZX 506 համարանիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Հանրապետության և Սայաթ–Նովա փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Արմավիր քաղաքի բնակիչ, 11-ամյա Մ. Հ.-ին: 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկված երեխային տեղափոխել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն ստանալուց հետո երեխային տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ն դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ: 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ