Հենրիխ Մխիթարյանը չի ընդգրկվել «Բրեշիայի» խաղի հայտացուցակում

Իտալիայի Ա Սերիայի 13-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ կընդունի «Բրեշիային»: 

Այսօր հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի հայտացուցակը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի ընդգրկվել խաղին նախարատրաստվող ֆուտբոլիստների մեջ: 

«Ռոմա»-«Բրեշիա» հանդիպումը կկայանա վաղը՝  նոյեմբերի 24-ին, Երևանի ժամանակով 18:00-ին: 


 

Քաղաքականություն

Պատահարներ