UFC. «Եթե Շևչենկոյին չտան, ապա կծեծեմ թոփ հնգյակի աղջիկներին». Քետլին Չուկագյան

Հայկական արմատներով ամերիկուհի Քետլին Չուկագյանը կմրցի UFC-ի թեթևագույն քաշային կարգում չեմպիոն Վալենտինա Շևչենկոյի հետ:  Նոր չեմպիոնական մենամարտը կկայանա փետրվարի  8-ին ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում:  Չուկագյանը մինչ այժմ ունի 13 հաղթանակ և երկու պարտություն, իսկ Շեվչենկոն`18 հաղթանակ և երեք պարտություն: 

Նոյեմբերի սկզբին UFC 244  մրցաշարում տարած փայլուն հաղթանակից հետո Չուկագյանը հայտարարեց, որ ցանկանում է մենամարտել Շևչենկոյի հետ: Նա նաև հայտարարել էր, որ եթե Շևչենկոյին չտան իրեն, ապա նա այնքան կծեծի թոփ հնգյակի աղջիկներին, մինչև իր ցանկությունը բավարարեն: 

 

Քաղաքականություն