Բրիտանիայի կառավարությունը աջակցելու է Լիբանանի նոր կառավարության ստեղծմանը

Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ռիչարդ Մուրը հանդիպում է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ և հայտարարել է, որ Բրիտանիան աջակցելու է Լիբանանի նոր կառավարության ստեղծմանը։

 

Հիշեցնենք, Լիբանանում հակակառավարական ցույցերի արդյունքում նախորդ կառավարությունը հրաժարական է տվեց: Սակայն ցույցերը դեռևս շարունակվում են: 

 

Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ` ցուցարարները պահանջում են շտապ քայլեր ձեռնարկել, նոր կառավարություն ստեղծել ու խոստացված ռեֆորմներն իրականացնել: Լիբանանում ցույցերի պատճառով դպրոցները, համալսարանները, պետական կառույցները բնականոն հունով չեն աշխատում: 

Քաղաքականություն

Պատահարներ