Ուկրաինացի պաշտոնյային սպառնացել ու դուրս են հանել բարից` Օլեգ Գազմանովի երգը անջատելու պահանջի համար

Սլավյանսկի փոխքաղաքապետ ուկրաինացի Անդրեյ Ռուբանին կարաոկե-բարից դուրս են հանել այն բանից հետո, երբ վերջինս պահանջել է անջատել ռուս երգիչ Օլեգ Գազմանովի երգերը: Այս մասին պաշտոնյան գրել է Facebook-ի իր էջում: 
 

Վերջինիս խոսքով` ինքը հաստատության ղեկավարությանը և մասնավորապես DJ-ին խնդրել է «ագրեսոր երկրի ու դրա բանակի քարոզչությունն անող երգեր չմիացնել»: 

Դրանից հետո բարի անվտանգության աշխատակիցները նրան դուրս են բերել զվարճանքի վայրից, փողոցում թողել առանց վերարկուի: Դեպքի վայրում հավաքվածներն էլ անվտանգության աշխատակիցների հետ միասին սպառնացել են փոխքաղաքապետին: Պաշտոնյայի տեղեկացմամբ` ոստիկանության աշխատակիցները տեղում օրենքի խախտում չեն ֆիքսել:  
 

 

 

Քաղաքականություն