Հարիրին հրաժարվել է գլխավորել նոր կոալիցիոն Կառավարությունը

Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Սաադ Հարիրին հայտարարել է, որ հրաժարվում է գլխավորել նոր կոալիցիոն կառավարությունը:

Նա երկրի նախագահ Միշել Աունին կոչ է արել նշանակել խորհրդարանական խորհրդակցություններ Լիբանանի նոր կառավարության ձևավորմանը հարմար թեկնածու որոշելու համար: Հիշեցնենք, որ Հարիրին հրաժարական էր ներկայացրել ու խոստացել, որ ինքը չի զբաղեցնի վարչապետի պաշտոնը: 

 

Նշենք, որ Լիբանանում հակակառավարական ցույցերը շարունակվում են: Հեղափոխականները պահանջում են արագորեն ձևավորել նոր Կառավարություն ու գործուն քայլեր անել: 

Քաղաքականություն

Պատահարներ