ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել է տեսանյութ՝ ինչպես են կողոպտում Դրեզդենի թանգարանի անգին գանձերը

Համացանցում հայտնվել է Դրեզդենի Գրյունես Գեվելբե թանգարանի կողոպուտի տեսագրությունը: Ինչպես հայտնի է, երկուշաբթի օրը թանգարանից կողոպտել են շուրջ մեկ միլիարդ եվրո արժողությամբ մոտ 100 զարդ, մեծ մասամբ՝ 18-րդ դարից մեզ հասած:

 

 Տեսանյութում երևում է, թե ինչպես է մի քանի մարդ մթի մեջ լապտերներով տեղաշարժվում դահլիճում և մեծ դժվարությամբ կոտրում ցուցափեղկի հարվածակայուն պաշտպանիչ ապակին:

Ներխուժելուց առաջ գողերը հրկիզել են ստորգետնյա էլեկտրավահանակը՝ անջատելով անվտանգության համակարգը: Դրանից հետո նրանք մուտք են գործել հոսանքազրկված թանգարան, որը նախկինում եղել է Վետտինների կայսերական գանձարանը:

Այստեղ պահվում էին Վերածննդից Կլասիցիզմ ընկած ժամանակահատվածի զարդեր: Հանցագործությունն արդեն անվանել են դարի կողոպուտ:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ