ԱՄՆ 95-ամյա նախկին նախագահ Ջիմի Քարթերը վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին նախագահ, 95-ամյա Ջիմի Քարթերը դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին հայտնում է CNN-ը, հղում անելով Ջորջիա նահանգի Էմորի համալսարանի հոսպիտալի ներկայացուցիչներին:

 

Երկու շաբաթ առաջ The Carter Center հասարակական կազմակերպությունը հայտնել էր, որ 95-ամյա նախկին նախագահը հոսպիտալացվել է Ատլանտայում՝ ներգանգային ճնշումը նվազեցնելու վիրահատության համար, որը նրա ընկնելուց հետո արյունահոսության պատճառ էր դարձել: Ինչպես հաղորդվում է, Քարթերն ընկել էր իր տանը:

 

ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերը ծնվել է 1924թ. հոկտեմբերի 1-ին Ջորջիա նահանգի Փլեյնս քաղաքում: Նախագահի պաշտոնը դեմոկրատ Քարթերը ստանձնել է 1997թ. հունվարին: 1980թ. նոյեմբերին կայացած նախագահական ընտրություններում Քարթերը պարտվել է հանրապետական Ռոնալդ Ռեյգանին:

 

Քաղաքականություն