Հանրապետության տարածքում ձյուն և անձրև կտեղա

Հանրապետության տարածքում՝

Նոյեմբերի 27-ի գիշերը, 29-30-ը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ի ցերեկն առանձին վայրերում, 28-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-ի գիշերն ամենուրեք կբարձրանա 8-10, 27-30-ը ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 8-10, մնացած շրջաններում՝ 4-5 աստիճանով:

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

 

Երևան քաղաքում՝

Նոյեմբերի 29-30-ը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 28-ին սպասվում է անձրև։

Եղանակը մայրաքաղաքում

Եղանակը մայրաքաղաքում

 

Երևան քաղաքի նոյեմբերի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 17.90C (1968 թ.)
     • Օդի նվազագույն ջերմաստիճան` -12.60C (1973 թ.)
     • Օդի միջին օրական ջերմաստիճան` 3.50C

Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ:

Քաղաքականություն

Պատահարներ