Հրաձգություն ԱՄՆ-ում. կան վիրավորներ

ԱՄՆ-ում Վաշինգտոն նահանգի Վանկուվեր քաղաքում դպրոցի առջև հրաձգություն է տեղի ունեցել. անհայտ տղամարդը կրակ է բացել, և երկու մարդ է վիրավորել, գրում է РИА Новости-ն:

 

Նշվում է, որ իրավապահները ժամանել են դեպքի վայր, և վիրավորներ են հայտնաբերել, դրանից հետո նրանք ստացել են հանցագործի նկարագիրը և սկսել են նրան հետապնդել:

 

Կասկածյալը հետապնդման ընթացքում ինքնասպան է եղել:

Կրակելու պահին աշակերտների մեծ մասն արդեն դպրոցում չի եղել, վիրավորները հոսպիտալացվել են:

Դեպքի առթիվ կատարվում է քննություն:


 

Քաղաքականություն